Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2012

Կանայք, դիմացեք

Կանայք, դիմացեք

Մարտի 8-ից առաջ և դրանից հետո մեզ համար ծանր է: «Սիրելի´ս (մայրիկ, տատիկ, քույրիկ, կին, աղջիկ, թոռնիկ…): Դու ինձ համար ամենա-ամենալավն ես»: Այս և նման շատ խոսքեր մարտի 8-ին հավանաբար լսում են բոլոր կանայք:

 

Ծաղկեփունջը ձեռքին, հուզված տղամարդիկ միաձայն հաստատում են, որ մենք` կանայքս, ամենալավն ենք: Դա, իհարկե, շատ հաճելի է, բայց… չպետք է մոռանալ մարտի 8-ից առաջ և հետո առօրյա կյանքի մասին:

 

Կինն, ի՞նչ է, ընձո՞ւղտ է

 

Մյանմիի հյուսիսում ապրում է մի էկզոտիկ ցեղ` պադաունգ անունով: Այս ցեղի տղամարդիկ շա˜տ յուրահատուկ են: Շատ տարիներ առաջ նրանք որոշեցին (ըստ երևույթին շատ նարինջ ուտելու պատճառով, որը նրանց երկրում շատ-շատ է), որ ինչքան երկար լինի կնոջ պարանոցը` նա այնքան գեղեցիկ է: Այդպես «ծնվեց» նրանց սահմռկելի սովորությունը` ձգել կնոջ պարանոցը գրեթե ընձուղտի պարանոցի չափ: 18-20 տարեկան դժբախտ կնոջ պարանոցին  հագցնում էին տասնյակ օղակներ (մոտ 30 սմ երկարության) 4-5 կգ ընդհանուր քաշով: Խեղճերը ոչ նորմալ քնել են կարողանում, ոչ նորմալ սնվել, ոչ իրենց նորածին երեխային նորմալ տեսնել, երբ նրան կրծքով կերակրում են, չէ՞ որ պարանոցը չի թեքվում: Սարսափելի է, բայց տղամարդկանց դուր է գալիս և թույլ սեռի ներկայացուցիչները ստիպված են դիմանալ: Իսկ եթե «ընձուղտակինը» հանկարծ դավաճանի ամուսնուն, ապա պարանոցից օղակները հանում են… և  պարանոցը ճյուղի պես կոտրվում է, ողները տեղաշարժվում են, իսկ մկանները չեն կարողանում պահել…

 

«Հայտնի է, որ Չինաստանում կանանց հանդեպ ավելի վայրի վերաբերմունք կա,- պատմում է չինագետ Յուրի Վորոնովը, ով 12 տարի ապրել է Պեկինում: - Բայց ինձ հատկապես ցնցեց վերջերս տեղի ունեցած դեպքը, փողոցում փոքրիկ չինուհու վրայից երկու անգամ անցավ փոխադրամիջոցը (!), անցորդներից ոչ մեկը նրան օգնության չշտապեց: Ընդ որում, սահմռկեցուցիչ, արյունոտ տեսահոլովակը… տեղադրել էին ինտերնետում, միանգամից մի քանի տարբերակով, այսինքն,  անցորդներն այդ տեսարանը նկարել էին, բոլորը, բայց ոչ մեկը նեղություն չէր կրել գոնե «շտապ օգնություն» կանչել: Եթե խեղճ, դժբախտ աղջիկը  հրաշքով կենդանի է մնացել, ապա նրա ընտանիքում նրան ավելի վատ օրեր են սպասում, նրան բացառիկ հնարամտությամբ են տանջում «ավանդույթների շրջանակում»:

 

ժամանակակից  սկեսուրները հաճախ են պահանջում, որ նորապսակների ննջարանի դուռը բաց լինի, որպեսզի հետևեն իրենց հարսներին, արդյոք նրանք լա՞վ են կատարում իրենց ամուսնական պարտականությունները, իսկ եթե ոչ, նրանք անմիջապես դրա համար ապտակ կստանան կամ ավելի վատ կպատժվեն հենց գիշերվա կեսին»:

 

Հնդիկները կարծում են, որ կին լինելը  դա անցյալ կյանքի մեղքերի փոխհատուցումն է: Մինչև վերջերս հնդիկ կանայք ինքնահրկիզում էին կատարում ամուսնու մահից հետո: Եվ միայն 1978 թվականին պաշտոնապես արգելվեց նման արարքը, բայց շատ կանայք, հավատարիմ մնալով հին սովորույթներին, իրենց ամուսինների հետ դիակիզարան են իջնում: Հնարավոր է, որ կարդալ չիմանալու և արգելման վերաբերյալ օրենքը չիմանալու պատճառով: 

 

Աֆղանստանում նույնպես տարածված է կանանց ինքնահրկիզման սովորույթը, բայց ոչ թե ամուսնուն խիստ հավատարիմ մնալու պատճառով, այլ` ընդհակառակը: Այդպես դժբախտ կանայք ընդվզում են իրենց իրավունքների սահմանափակման, ոտնահարման դեմ, օրինակ, վաղ ամուսնությունների (արդյունքում «մանկական հղիություններ», իսկ ծննդաբերության ժամանակ էլ դեռատի մայրերը մահանում են 5 անգամ ավելի հաճախ, քան առավել հասուն կանայք) և այլն:

 

Հյուսիսում հյուրասեր տանտերը կարող է գիշերը հյուրի անկողնում տեղավորել իր կնոջը, որ նրան տաքացնի: Իսրայելում կնոջն արգելված է երգել հասարակական վայրերում, հիմնվելով Տորայի հայտնի ասույթի վրա, թե «կնոջ ձայնը մերկություն է»: Ռումինիայում, երկրի «գլխավոր ոստիկանը» վերջերս վերցրել ու առաջարկել է կրճատել երկրում կանանց աշխատատեղերը, թե չէ ռումինուհիները «սկսել են ինչ-որ հաճախ ծննդաբերել» (գուցե ռումին տղամարդիկ գիտե՞ն պատճառը): 

 

Ամերիկայի Օհայո նահանգում տղամարդիկ կարողացել են օրենք ընդունել տալ, որը կանանց արգելում է լաքապատ կոշիկներ հագնելը, քանի որ… դրանց մեջ կարող է արտացոլվել նրանց ներքնահագուստը, որից էլ տղամարդիկ նյարդայնանում են: Տպավորիչ է:   

 

Արևելքը «կանացի գործ» չէ

 

Վերջերս Սաուդյան Արաբիայում  սկանդալ եղավ. Մանալ-ալ-Շերիֆ անունով համարձակ կինը ոչ միայն ավտոմեքենայի ղեկին է նստել, որը խստագույնս արգելվում է օրենքով, այլև, տվյալ երկրի համար պոռնոգրաֆիա համարվող այդ լուսանկարը տեղադրել է ինտերնետում: Եվ ի˜նչ սկսվեց: Սոցիալական ցանցերում, վիրավորված տղամարդիկ անմիջապես խումբ ստեղծեցին, որտեղ կոչ էին անում… ծեծել կանանց, ովքեր քաջություն կունենան ավտոմեքենա վարել: Առաջին իսկ օրը այդ խմբում գրանցվեց 6 հազար տղամարդ: Իսկ «նռնակով կապիկին»… ձերբակալեցին:

 

«Իսլամը կնոջը համարում է մտավոր հետամնաց` տղամարդու հետ համեմատած, այդ պատճառով էլ դատարանում մեկ տղամարդու վկայությունը հավասար է երկու կնոջ վկայության, մեկնաբանում է արևելագետ Դմիտրի Պերկովը, «Ոչ կանացի Արևելք» գրքի հեղինակը: Արևելքում կնոջ մարմինը պետք է լրիվ ծածկված լինի, բացառություն է կազմում միայն դեմքը (հաճախ, միայն աչքերը), այլապես նա չի խուսափի հասարակական անարգանքից: Կինը անհավատարիմ է համարվում, եթե երեք և ավելի օր առանց հարազատներից մեկնումեկի ուղեկցության է քայլում փողոցով: Եթե կինն անհնազանդ է, տղամարդը նրան ծեծելու իրավունք ունի, բայց այնպես, որ ոսկրերը չկոտրվի: Արևելքում կինը նաև պետք է երթևեկի հատուկ ավտոբուսներով (որոնց վրա «Կ» տառն է փակցված), հյուրանոցներում ապրի հատուկ հարկերում և քաղաքային զբոսայգիներ գնա հատուկ «կանացի ժամերին»: Տարօրինակ է, որ դեռ թույլատրում են նրանց զբոսնել արու շան հետ, չէ ՞ որ դրանք էլ, ըստ էության, կողմնակի տղամարդ են»…

 

Այս ամենով հանդերձ… գերքաղաքակիրթ Շվեյցարիայում կանայք ընտրության իրավունք են ստացել… 1971թվականին: Փարիզում միայն 2010 թվականին է չեղյալ համարվել օրենքը, որն արգելում էր կանանց… տաբատ հագնել: Գերմանիայում, դեռ մինչև վերջերս կինը պարտավոր էր ամուսնուց թույլտվություն վերցնել… աշխատելու համար:

 

Եվ ինչ կարող են տղամարդիկ հակադրել վերոհիշյալ թվարկումներին: Որ իրենց համա՞ր էլ է դժվար, որ իրենք բանակո՞ւմ են ծառայում, իսկ կանայք տանը նստած իրե՞նց են սպասում: Որ իրենք ամեն օր սափրվո՞ւմ են: Բայց դա կանայք էլ են անում, պարզապես չսափրված կզակը երևում է, իսկ ոտքերը կարելի է և թաքցնել: Որ նրանք ավելի քի՞չ են ապրում: Դրա փոխարեն կարող են երեխա բեղմնավորել մինչև 100 տարեկանը, եթե, իհարկե, սկլերոզի պատճառով չմոռանան, թե դա ինչպես էր արվում… Իսկ ծննդաբերությո՞ւնը: Իսկ մենստրուացիայի օրե±րը: Իսկ տղամարդու խռմփոցը լսելուն դատապարտված  լինե՞լը: 

 

Իրականում, մեզ` կանանց համար, ավելի ծանր է ապրելը, բայց… դե մենք ինքներս այնքան էլ ծանր չենք, չէ՞, բնավորությունը ոչ մի գրամ քաշ չունի, ճի՞շտ է: Այդ պատճառով էլ հարգելի տղամարդիկ, մեզ ձեռքերի վրա պահեք և ոչ միայն Մարտի 8-ին:     

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիր
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիր

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ երկրի ղեկավարը շրջել է համալիրի վերաբացվող նոր բաժանմունքներով, ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքներին, ինչպես...

Ռենտգենավիրահատություն
Ռենտգենավիրահատություն

Ինչով է զբաղվում ռենտգենավիրահատությունը և որոնք են դրա առավելությունները սովորական ավանդական վիրահատության հետ համեմատած...

Ախտորոշում Վիրաբուժություն
Բարձրակրունկ կոշիկներն ու առողջությունն անհամատեղելի են
Բարձրակրունկ կոշիկներն ու առողջությունն անհամատեղելի են

Բարձր կրունկներով կոշիկներով հաճախակի քայլելը ոտքերի մկանների և ոսկրերի արատների պատճառ է, ինչն, իր հերթին դառնում է նաև հոդերի հիվանդության պատճառ...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Ինչու՞ են մազերը թեփոտվում և ինչպես կարելի է դրանից ազատվել տնային պայմաններում
Ինչու՞ են մազերը թեփոտվում և ինչպես կարելի է դրանից ազատվել տնային պայմաններում

Թեփի առաջացումն ամենատհաճ և անհրապույր դրսևորումն է, որին կարող են նպաստել տարբեր պատճառներ: Դրանք կարող են լինել օրգանիզմում հորմոնային խափանումները, ոչ ճիշտ սնվելու, B1, B2, B6 վիտամինների...

Մաշկաբանություն Մազերի խնամք
Բրոնխային ասթմա. ախտանիշներն ու բուժումը
Բրոնխային ասթմա. ախտանիշներն ու բուժումը

Բրոնխային ասթման կրկնվող ընթացքով քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում առավելապես ախտահարվում են շնչուղիները: Հիմնական ախտանիշներն են շնչահեղձությունը կամ ասթմատիկ վիճակը, որն առաջանում է բրոնխների հարթ մկանունքի սպազմի...

Ալերգոլոգիա Թերապիա Շնչառական համակարգ
Վիտամին C-ն մրսածության դեմ
Վիտամին C-ն մրսածության դեմ

70-ական թվականներին Նոբելյան մրցանակի դափնեկիր Լինուս Պաուլինգը հայտարարեց այն մասին, որ վիտամին C-ն մրսածության ու դրա կանխարգելման համար գերազանց միջոց է: Նա հաձնարարում էր ամեն օր օգտագործել այդ վիտամինի 1000 մգ չափաքանակ...

Վիտամիններ և միներալներ Թերապիա
Քրոնիկական ռինիտի զարգացման ձևերը
Քրոնիկական ռինիտի զարգացման  ձևերը

Քրոնիկական հարբուխը վտանգավոր չէ, սակայն, անկասկած առավել տարածված տհաճ հիվանդություններից մեկն է, որը ներկայումս գործնականում տարածված է բնակչության բոլոր խավերի շրջանում...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Թերապիա
Ջերմիջեցնող պատրաստուկներ. անվտանգության կանոնները
Ջերմիջեցնող պատրաստուկներ. անվտանգության կանոնները

Ջերմիջեցնող պատրաստուկները սովորաբար օգտագործում են, նույնիսկ չմտածելով, որ դրանք կարող են հակացուցումներ և կողմնակի արդյունքներ, ինչպես նաև դեղչափաքանակներ ունենալ...

Դեղամիջոցներ Թերապիա
Ինչու՞ է սկսվում վաղ մենոպաուզան
Ինչու՞ է սկսվում վաղ մենոպաուզան

Ժամանակակից շատ կանայք ժամանակից շուտ են բախվում այնպիսի խնդրի հետ, ինչպիսին վաղ կլիմաքսն է: Անցյալում կանանց մոտ այն սկսվում էր 45 տարեկանից հետո, իսկ ներկայումս մինչև 40 տարեկաններն են հակված վաղ մենոպաուզային...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ախտորոշումը` կատարակտա. ի՞նչ անել
Ախտորոշումը` կատարակտա. ի՞նչ անել

Բոլորին է հայտնի, որ 40-50 տարեկանից հետո, գործնականում յուրաքանչյուր մարդ ակնոց է կրում: Իսկ ի՞նչ անել, եթե վատ եք տեսնում, իսկ առավել ուժեղ ակնոցը չի օգնում: Ինչո՞ւ է տեսողությունը վատանում: Հնարավոր է, որ դա կատարակտա է...

Ակնաբանություն
Յուրաքանչյուր սիրող կին` թագուհի է
Յուրաքանչյուր սիրող կին` թագուհի է

Կանայք պետք է սիրեն և սիրվեն… Նրանք ցանկանում են լինել գեղեցիկ, հավերժ երիտասարդ և ցանկալի… Նրանք չեն սիրում խոսել իրենց տարիքի մասին… Կանայք այնքան ինքնամոռաց են պայքարում իրենց իրավունքների համար, որ պատրաստ են խաղալ ֆուտբոլ, մասնակցել առանց կանոնների մարտերին...

Սեր, հարաբերություններ, ընտանիք ԿԻՆ: Ինտիմ
Սնունդ «շարժիչի» համար
Սնունդ «շարժիչի» համար

Խուսափել այնպիսի տարիքային հիվանդություններից, ինչպիսիք են իշեմիկ հիվանդությունը, կրծքահեղձուկը, ինֆարկտը, լիովին մատչելի է նաև այլընտրանքային կամ «համեղ»միջոցներով...

Սնունդը և առողջությունը Սրտանոթաբանություն Թերապիա
Խոցային հիվանդության թերապիայի ժամանակակից սկզբունքները
Խոցային հիվանդության թերապիայի ժամանակակից սկզբունքները

Խոցային հիվանդությունը (ԽՀ) քրոնիկական հիվանդություն է, որի մորֆոլոգիական դրսևորման հիմք է հանդիսանում ստամոքսի կամ 12-մատնյա աղու (ՏՄԱ) խոցի ռեցիդիվը, որպես կանոն, զարգանալով գաստրիտի ֆոնի վրա...

Բուժում Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Հիշողության ֆունկցիաները
Հիշողության ֆունկցիաները

Հիշողությունը որպես հոգեբանական հատկություն մի ամբողջ շարք նշաններ ունի, որոնք մասամբ նման են ընկալմանը` խորությամբ, ծավալով, ամրությամբ, հիշելու արագությամբ...

Հիշողություն, հիշողության խանգարումներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ